Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Նիկոլ Հարությունովն՝ աշխարհի չեմպիոն

Նիկոլ Հարությունովն՝ աշխարհի չեմպիոն
07.12.2012 | 23:56

Բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ավարտական օրը հաղթական եղավ Հայաստանի ընտրանուց եզրափակիչ դուրս եկած միակ ներկայացուցչի՝ Նիկոլ Հարությունովի համար, ով 81 կիլոգրամ քաշային կարգում հռչակվեց ուժեղագույն: Որքան էլ ուժեղ էր Նիկոլի մրցակիցը, վճռական՝ չեմպիոնական տիտղոսով Շոթլանդիա վերադառնալու խնդրում, նույնքան համառ ու անզիջում էր մեր մարզիկը: Դրա վկայությունը մրցավարների տված միավորների հարաբերակցությունն է: Շնորհավորենք մեր տաղանդավոր մարզիկին, ցանկանանք նույնպիսի հաջողված մրցելույթներ և մեծահասակների ռինգում: Զուտ հիշեցման կարգով նշենք, որ մեր բռնցքամարտիկներից Նարեկ Մելքոնյանը դարձել է աշխարհի երրորդ մրցանակակիր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ